Նոր տեխնալոգիաները՝ աշխարհում նոր ներկայաություն ապահովելու գործիք10.25.2022
Սանկտ֊Պետերբուրգի պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին կարծիք է հայտնել, որ ռուսաստանյան մշակույթի մեկուսացումը կարելի է հաղթահարել նոր տեխնալոգիաների օգնությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Ըստ Էրմիտաժի տնօրենի, միջազգային աշխարհաքաղաքական իրավիճակը նպաստում է ռուսաստանյան մշակույթի մեկուսացմանը, որը հնարավոր է հաղթահարել մշակութային միջոցառումների առցանց հեռարձակումների, ցուցասրահներում տարբեր լեզուներով վիրտուալ էքսկուրսիաների միջոցով։
Այդ մասին Պիոտրովսկին հայտարարել է Եկատերինբուրգ քաղաքում «Էրմիտած֊Ուրալ» լուսավորչական կենտրոնում կայացած մամլո ասուլիսում։
«Որոշակի բաց լինելը, որը բնորոշ էր վերջին 30 տարիներին, վերածվում է ինքն իր մեջ կենտրոնացվածության»,֊ ասել է Պիոտրովսկին և ավելացրել, որ խնդիրներից մեկը ծագած մեկուսացումը hաղթահարելու ձևն այն է, որ բոլորը տեսնեն, թե ինչ է կատարվում իրենց մշակութում։
Պիոտրովսկին նաև կարծում է, որ Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորություն է տալիս ուշադրությունն առավել շատ ուղղել սեփական մշակույթի և հատկապես այն մշակութային բնագավառների վրա, որոնք «այնքան էլ զարգացած չեն»՝ իրենց շատ զբաղված լինելու պատճառով։
«Մենք բացվեցինք աշխարի առաջ, ցույց տվեցինք մեզ աշխարհին։ Ամենը չէ, որ դուր եկավ աշխարհին»,֊ խոստովանել է Պիոտրովսկին և ընդգծել, որ նորագույն տեխնալոգիաները հնարավորություն կընձեռեն աշխարհում իրենց նոր ներկայաությունն ապահովելու համար։