Մահացել է դերասան Շարլ Ժերարը (Աճեմյանը)09.20.2019
Ֆրանսիայում, կյանքի 97-րդ տարում վախճանվել է դերասան Շարլ Ժերարը, որը հայտնի է հատկապես ռեժիսոր Քլոդ Լելուշի նկարահանած ֆիլմերից (ընդհանուր առմամբ 18 կինոնկար), ինչպես նաև Ֆրենսիս Վեբերի «Խաղալիք» կատակերգության մեջ կատարած դրվագային դերով: Այդ մասին «lemonde.fr»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Շարլ Ժերարը ծագումով հայ է: Նրա իսկական ազգանուն է՝ Աճեմյան: Նա ծնվել է 1922թ.-ին՝ Ստամբուլում: Ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա:
Դերասանին հայտնի դարձնող հանգամանքներից մեկն էլ եղել է նրա քիթը, որը ջարդվել է մեկ այլ նշանավորի՝ Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ բոքսի ռինգում հանդիպման ժամանակ: Հենց այս պահն էլ դարձել է այս երկու դերասանների ավելի քան 70 տարի շարունակված անկեղծ բարեկամության և ընկերության սկիզբը...