Լավագույն ամերիկյան սերիալ է ճանաչվել «Գահերի խաղը»09.22.2015
ԱՄՆ-ում անցած հեռուստասեզոնի լավագույն սերիալ է ճանաչվել «Գահերի խաղը» հայտնի կինոպատումը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax.ru»-ին:
Այդ մասին հայտնի է դարձել օրերս Լոս-Անջելոսում կայացած «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ: Հիշեցնենք, որ այդ մրցանակը տրվում է հեռուստատեսային այն գեղարվեստական ստեղծագործություններին և ծրագրերին, որոնք հեռարձակվում են«Primetime» ժամին: Այս տարվա «Էմմի» մրցանակաբաշխությունը պատմության մեջ թվով 67-րդն էր:
«Գահերի խաղը» սերիալը ներկայացվել էր այդ մրցանակաբաշխության 24 անվանակարգերում: Ջորջ Մարտինի «Կրակի և սառույցի երգը» վիպական պատումների մոտիվներով նկարահանված ֆիլմին բաժին հասան «Լավագույն ռեժիսուրայի«, «Լավագույն սցենարի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակները: Վերջինս շնորհվեց Փիթեր Դիքլեյջին՝ Թիրիոն Լաննիստերի դերակատարման համար:
«Էմմի»-ն ամերիկյան հեռուստատեսային մրցանակ է, որը համարվում է հեռուստատեսային «Օսկար»: Այն անցկացվում է ամեն տարի և իր մեջ է ընդգրկում հեռուստաարդյունաբերության մի քանի ոլորտ: Կան «սպորտային», «տեխնիկական», «նորությունների և վավերագրության» և այլ մրցանակներ: Առավել հեղինակավոր են համարվում «Առավել դիտվող ժամերի» (Primetime) և «Ցերեկային» մրցանակները: Ասենք, որ սկսած հիմնադրումից՝ 1949թ.-ից մինչև 1974թ.-ն կար միան մեկ պարզ «Էմմի» մրցանակ: Այնուհետև այն բաժանվեց «Primetime» և «Ցերեկային» մրցանակների: