Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ալեքսանդր Կալյագինը «Ոսկե դիմակ»֊ի նախագահ

09.28.2023


Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ, Մոսկվայի «Et Cetera» թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի դերասան Ալեքսանդր Կալյագինը ստանձնել է նաև համառուսաստանյան թատերական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության և փառատոնի նախագահի պարտականությունները։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

«Ոսկե դիմակի» նախկին ղեկավարության հետ համագործակցությունը ՌԴ թատերական գործիչների միությունը դադարեցրել է և կստեղծի սեփական մի նոր կառույց, որը կենթարկվի միայն մրցույթ֊փառատոնի գործադիր տնօրինությանը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոսի 28֊ին ՌԴ թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը հայտարարություն էր տարածել այն մասին, որ պետք է ստեղծվի «Ոսկե դիմակի» նոր գործադիր տնօրինություն և փոփոխություններ կատարվեն միջոցառման մրցանակների մասին կանոնադրության մեջ։ Այդ նորությունների համաձայն վերացվել են մրցույթի շատ անվանակարգեր, փոխվելու են մրցութային հանձնաժողովի և փորձագետների կողմից որոշումներ կայացնելու իրավունքները, որոշակի դերակատարություն պետք է վերապահվի նաև ՌԴ մշակույթի նախարարությանը։

Ռուսաստանի թատերական աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր մրցանակաբաշխության և փառատոնի գործունեության ձևաչափում և բովանդակության մեջ այս և մի շարք այլ արմատական փոփոխությունները բողոքի ալիք էին առաջացրել բեմարվեստի պրոֆեսիոնալներից շատերի մեջ, որոնց մասամբ անդրադարձել էր նաև «Թագլուրը»


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 77 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ