Անիմացիային հատկացվելիք գումարի նվազագույն շեմը կազմում է բյուջեի15 տոկոսը03.13.2014
Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքից ազատվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Նիկոլայ Մակովսկին, հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով այդ հաստատության գեղարվեստական ղեկավար Միխաիլ Ալդաշինին:
Ժամանակավոր տնօրեն է նշանակվել Վալերի Բակաևը:
Մակովսկուն աշխատանքից հեռացնելու պատճառը չի ներկայացվում:
Կադրային այս փոփոխությունից հետո Ռուսաստանի մշակույթի նախարարությունում նաև տեղեկացրել են, որ առաջիկայում կմշակվի հայրենական անիմացիայի զարգացման ճանապարհային քարտեզը: Նշենք, որ ընթացիկ տարում կինոյին հատկացված ընդհանուր բյուջեից Ռուսաստանում անիմացիային հատկացվելիք գումարի նվազագույն շեմը կազմում է 15 տոկոս: