Ֆիլմի ցուցադրությունը միանշանակ չի ընկալվել Ռուսաստանում01.11.2018
2018թ.-ի ամանորի առաջին օրը, բրիտանական «BBC One » հեռուստաընկերությունը սկսել է «ՄաքՄաֆիա» նոր հեռուստասերիալի ցաուցադրությունը, որը անդրադառնում է Լոնդոնում բնակություն հաստատած ռուսական օլիգարխի ընտանիքի պատմությանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Այս ֆիլմի համար հիմք է ծառայել անգլիացի լրագրող Միշա Գլինի 2008թ.-ին հրատարակված «ՄաքՄաֆիա. Լուրջ կազմակերպված հանցավորություն» գիրքը, որը բրիտանական գրքի շուկայում անմիջապես վերածվել էր բեսթսելլերի: Վեպի էկրանավորման համար սցենարի վրա աշխատել է ծագումով իրանցի սցենարիստ և ռեժիսոր Հուսեյն Ամինին և նրա գործընկեր Ջեյմս Ուոթքինսը:
Անգլիա գաղթած ռուսաստանցի մաֆիոզ Դմիտրի Գոդմանի որդի Ալեքսը, որը կրթություն է ստացել բրիտանական մասնավոր դպրոցում, ցանկանում է զբաղվել սեփական ներդրումային հիմնադրամի բիզնեսով և հեռանալ հոր քրեական անցյալից: Սակայն ընտանեկան հիմնախնդիրներից և կապերից հնարավոր չէ թաքնվել: Երիտասարդ մարդը ակամա ստիպված է համագործակցել և ռուսաստանցի քրեական աշխարհի, և լատինամերիկյան թմրաբարոնների և բալկանյան մաքսանենգերի հետ:
Ասենք, որ ֆիլմի ցուցադրությունը միանշանակ չի ընկալվել Ռուսաստանում: Տեղի լրատվամիջոցները նշում են, որ այն ունի շատ խոցելի կողմեր և նույնիսկ առաջացրել է առանձին բրիտանացի հեռուստադիտողների դժգոհությունը:
Դրան հակառակ սերիալի մասին արդեն իրենց բարձր գնահատականներն են հնչեցրել բրիտանական այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են «The Guardian»-ը, «The Telegraph»-ը:
Ավելացնենք, որ ֆիլմում նկարահանվել են բրիտանացի և ռուսաստանցի բազմաթիվ կինոաստղեր: Ռուսական մամուլում այդ առթիվ նշվում է, որ սա այն հազվադեպ դեպքերից է, երբ կինոնկարում հանդես եկող ռուսաստանցի հերոսները խոսում են հստակ ռուսերեն լեզվով և առանց առոգանության: