Վարչապետի սպանության մասին ֆիլմի վարձույթն արգելվել է08.22.2014
Հնդկաստանում արգելվել է վարձույթի թույլտվություն տալ երկրի նախկին վարչապետ Ինդիրա Գանդիի սպանությանն անդրադարձող ֆիլմին այն պատճառաբանությամբ, որ այն փառաբանում է մարդասպաններին; Բացի այդ երկրի հատուկ ծառայությունները զգուշացրել են այդ կինոնկարի ցուցադրությունից հետո հավանական անկարգությունների և բռնությունների ծագման հավանականության մասին: Այդ մասին «BBC»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Հասարակության ադամանդները» վերնագրով ֆիլմը վարձույթում պիտի հայտնվեր ուրբաթ օրը: Այն պատմում է Ինդիրա Գանդիի թիկնազորային սիկհերի մասին, ովքեր գնդակահարեցին Հնդկաստանի երկաթյա լեդիին, ինչպես ենթադրվում է այն պատճառով, որ նա հրամայել էր բանակին հարձակվել սիկհերի սուրբ քաղաքում՝ Ամրիթսարեում գտնվող Ոսկե տաճարի վրա, որը գրավված էր իրենց անկախ Հալիստանի պետությունը ստեղծելու գաղափարներ փայփայող սիկհ ծայրահեղականների կողմից: Երեքօրյա շրջապատումից և մարտական գործողություններից հետո, որոնք երկու կողմերին էլ մարդկային կորուստներ պատճառեցին, ի վերջո, զորքը գրոհեց և գրավեց տաճարը: Այդ ժամանակ ռազմական բախումները խլեցին 1000 մարդու կյանք:
Ինդիրա Գանդիի սպանությանն ի պատասխան սիկհ փոքրամասնության նկատմամբ իշխանությունները սանձազերծեցին ռեպրեսիաներ, որի ընթացքում զոհվեց մոտ 3000 մարդ:
Երեկ՝ օգոստոսի 21-ի ուշ երեկոյան Հնդկաստանում ֆիլմերը սերտիֆիկացնող գերատեսչությունը «հասարակական անվտանգության մտահոգություններից ելնելով» ֆիլմի վարձույթն արգելելու մասին որոշում է ընդունել:
Կինոնկարի պրոդյուսեր Ռաբինդեր Սինկհը հայտարարել է, որ ինքն ուսումնասիրել է դատական գործը և սպանության ուղղությամբ կատարված քննության հաշվետվությունը, շատ ժամանակ է անցկացրել մարդասպանների՝ Բենթ Սինգհի և Սաթվանթա Սինգհի ընտանիքներում:
«Ամբողջ աշխարհում նկարահանվում են քաղաքական սպանությունների մասին ֆիլմեր, իսկ ինչու՞ չի կարող ֆիլմ լինել Ինդիրա Գանդիի սպանության մասին»,- հարցնում է պրոդյուսերը:
Նշենք, որ մինչ այդ «Հնդկաստանի ազգային կոնգրես» կուսակցությունը, որը ժամանակին գլխավորում էր Ինդիրա Գանդին, դիմել էր երկրի վարչապետ Նարենդրե Մոդիին՝ խնդրելով արգելել ֆիլմի ցուցադրումը, որը «մարդասպաններին ներկայացնում է որպես հերոսներ»: