Կնկարահանվի «Օտարականը» ֆանտաստիկական ժանրի հերթական ֆիլմը02.19.2015
Ամերիկյան «20th Century Fox» կինոստուդիան համաձայնության է եկել հարավաֆրիկացի ռեժիսոր Նիլ Բլոմքամփի հետ «Օտարականը» հանրահայտ ֆանտաստիկական ժանրի կինոնկարի հերթական մասը նկարահանելու համար:
Այս կինոնկարի առաջին մասը թողարկվել է 1979 թվականին: Այդ ժամանակ Ռեժիսոր Ռիդլի Սքոթի նկարահանած ֆիլմը վերածվեց կինոաշխարհի պաշտամունքային ստեղծագործության, որին հաջորդեցին արտոնագրային մի շարք նկարահանումներ այլ ռեժիսորների կողմից: Վերջին այդպիսի կինոնկարը թողարկվել է 1997 թ.-ին և կրում էր «Օտարականը: Համբարձում» վերնագիրը: Ըստ ամենայնի Ռուփերթ Մերդոկի մեդիախմբում, որի կազմում գործում է նաև «20th Century Fox» կինոստուդիան, այդ մասի թողարկումից հետո տեղ գտած ընդմիջումը համարել են բավականին երկար և ձեռնամուխ են եղել նոր կինոնկար ստեղծելու գաղափարի իրականացմանը:
Հայտնի է դարձել, որ նոր «Օտարականը» կնկարահանվի կինոստուդիայի մեկ այլ նախագծին՝ «Պրոմեթևս-2»-ին զուգահեռ:
Ասենք, որ ռեժիսոր Նիլ Բլոմքամփն նոր ֆիլմի նկարահանման հնարավորությունը ստացել է վերջերս ավարտած «Չափփի անունով ռոբոտը» ֆիլմի թողարկումից հետո, որի համաշխարհային վարձույթը կսկսվի մարտ ամսին:
Նիլ Բլոմքամփը 35 տարեկան է: Նա հայտնի է դարձել 2009 թ.-ին թողարկված «Շրջան 9» ֆանտաստիկական մարտաֆիլմից հետո: