Ֆիլմ սերբին սպանելու և նրա սիրտը գերմանացուն պատվաստելու մասին06.04.2014
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան պատրաստվում է նկարահանել ֆիլմ Կոսովոյում մարդկային օրգանների առևտրի մասին: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Կուստուրիցայի ասելով, ֆիլմի սյուժեն, որը պլանավորվում է նկարահանել առաջիկա 3 տարիների ընթացքում, հիմնված է իրական փաստերի վրա: Դրա հիմքում ընկած է մի գերմանացու խոստովանություն, ում անօրինական եղանակով պատվաստվել է հատուկ այդ նպատակով սպանված սերբի սիրտ, հաղորդել է սերբական «Vesti online» պարբերականը:
Կուստուրիցան ասել է, որ ֆիլմը պետք է նկարահանվի Ռուսաստանում, «որտեղ ունի շատ բարեկամներ, ովքեր կօգնեն այդ նախագիծն առաջ մղելուն»: Ինչպես ասել է ռեժիսորը, ինքը Սերբիայից չի սպասում և չի էլ խնդրի ֆինանսավորում:
Կուստուրիցայի պլանները դժգոհություն են առաջացրել Կոսովոյի կինոգործիչների շրջանում: Նրանք պահանջել են սերբ ռեժիսորին հայտարարել անցանկալի մարդ: Դրան ի պատասխան, Կուստուրիցան նշել է, որ ինքը չի հորինել այդ պատմությունը: Նա նաև հիշեցրել է, որ Կոսովոյում մարդկային օրգանների մասին առաջին տեղեկատվությունը իր հաշվետվության մեջ ներկայացրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցող Դիկ Մարտին: Կուստուրիցան խոստովանել է, որ հենց այդ պատճարով էլ ինքը չի հասկանում «Կոսովոյի կինոգործիչների կազմակերպության ղեկավարի ջղագրգռությունը»: