Կինոփառատոնը կարտացոլի կնոջ ուժը տարբեր դրսևորումներով 04.26.2017
Այսօր Գերմանիայի Վիսբադեն քաղաքում կմեկնարկի «goEast» կինոփառատոնը, որտեղ Մայնի Ֆրանկֆուրտի կինեմատոգրաֆիայի գերմանական ինստիտուտը կներկայացնի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 29-ը երկրներում թողարկված կինոնկարներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:
Այս տարի փառատոնում մեծամասամբ կներկայացվեն կին կինեմատոգրաֆիստներ: Բացի այդ ներկայացված ֆիլմերում զգալի են կնոջ ուժը տարբեր դրսևորումներով բացահայտող պատմությունները և կերպարները :
«Փառատոնի բեմում քննարկվելու են կինեմատոգրաֆիական միջավայրում կանանց նկատմամբ ճչացող անհավասար հարաբերությունները»,- ասել է միջոցառման տնօրեն Գաբի Բաբիկը: Նրա ասելով փառատոներում միջինացված թվերով կին-կինեմատոգրաֆիստների ֆիլմեր չափազանց քիչ են ցուցադրվում: «Այսօ մենք մեր «Ֆեմինիստականությունը ընդդեմ կամքի» սիմպոզիումը նվիրում ենք Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կին կինեմատոգրաֆիստներին»,- ընդգծել է Բաբիկը և նշել, որ ծրագրում զգալի թիվ են կազմում նաև երիտասարդ կինեմատոգրաֆիստները: