Մոսկվայի կինոփառատոնը իրենից հեռացրել է «Դրախտի դարպասները» 09.30.2020
Մոսկվայի կինոփառատոնի կազմակերպիչները «Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներից խուսափելու համար» արտամրցութային ծրագրից հանել են ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի Ղարաբաղյան կոնֆլիկտին նվիրված «Դրախտի դարպասները» ֆիլմը: Այդ մասին «meduza.io»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Կինոնկարը հանվել է այն պատճառով, որ ուղիղ կապված է Ղարաբաղի հետ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ, ռազմական գործողությունների հետ»,- հայտարարել է փառատոնի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը: Նա նշել է, որ երբ սկսվել է ռազմական գործողությունների էսկալացիան, կայացվել է այդպիսի որոշում Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ չառաջացնելու նպատակով: Ռազլոգովը նաև խոստովանել է, որ թեև հրաժարվել են ֆիլմը ցուցադրել, բայց այն լավն է:
«Դրախտի դարպասները» ֆիլմը պատմում է ճակատային օպերատորների մասին, որը լուսաբանում է 1990-ական թվականների ղարաբաղյան պատերազմի իրադարձությունները:
Ֆիլմը հիմնված է ոչ իրական իրադարձությունների վրա, որոնք վերագրվում են 2016թ.-ի ապրիլյան դեպքերին: Գերմանացի հայտնի լրագրող Ռոբերտը կրկին հայտնվում է այն ժամանակ, երբ պայթում է քառօրյա պատերազմը: Այստեղ նա ծանոթանում է երգչուհի Սոֆիայի հետ: Նրանց մեջ ծնվում է փոխադարձ սեր: Պարզվում է, որ Սոֆիան լրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է: Նրա հորը դեռևս 1992թ.-ին ադրբեջանցիները գերեվարել են և հենց այդ ժամանակ Ռոբերտը հանդիպել է նրան և չի փորձել փրկել, այլ միայն նրանից վերցրել է կռվի դաշտում արված լուսանկարները, որոնք ավելի ուշ ներկայացրել է որպես իր կողմից արված և դրանց շնորհիվ ստացել համաշխարհային համբավ...
«Դրախտի դարպասները» ֆիլմը նկարահանվել է Արցախում և Եվրոպայում: Դերերում հանդես են գալիս Տատյանա Սպիվակովան( Վլադիմիր և Սաթի Սպիվակովների դուստրը, Նաիրա Զաքարյանը (ԱՄՆ), Սոս Ջանիբեկյանը (Հայաստան) և այլք:
Ռազլոգովը նշել է, որ ավելի վաղ կազմակերպիչներին է դիմել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը և պահանջել կինոնկարը հանել փառատոնի ծրագրից: Նրա ասելով այդ ժամանակ իրենք մերժել են դիվանագետին, սակայն, այնուամենայնիվ, որոշել են ֆիլմը ցուցադրել հաջորդ կինոփառատոնի ժամանակ:
Մոսկվայի 48-րդ կինոփառատոնը տեղի կունեն հոկտեմբերի 1-ից 8-ին: Արտամրցութային ծրագրում այժմ կմնան 13 ֆիլմ: