«Միսիս աշխարհ 2013» մրցույթը մեկնարկեց ուժեղացված պահակազորի հսկողության ներքո09.30.2013
Թեև մահմեդականների մեծաթիվ բողոքներին, այնուամենայնիվ Ինդոնեզիայում բացվեց «Միսիս աշխարհ 2013» մրույթը: Այդ մասին հաղորդում է «.vesti.ru»-ն:
Երկրի բազմաթիվ մահմեդական բնակիչներ մրցույթի նախօրեին դուրս էին եկել փողոցներ, որպեսզի իրենց դժգոհությունը արտահայտեն «անբարոյական» միջոցառման նկատմամբ, որը հակասում է տեղական մշակույթին և ավանդություններին:
Բայց և այնպես գեղեցկուհիների մրցույթը մեկնարկեց, անշուշտ, այն բանից հետո, երբ նախօրոք ապահովվեց մասնակիցների անվտանգության պայմանները: Այդ մասին «The Times Of India» պարբերականը գրում է, որ միջոցառման վայրը հսկում են զրահաբաճկոն հագած և հրացաններով զինված հարյուրավոր ոստիկաններ: Հսկողության տակ են վերցվել նաև շատ փողոցներ և այն հյուրանոցները, որտեղ ժամանել են մրցույթի մասնակիցները:
Անցյալ շաբաթ արմատական մահմեդականները դուրս էին եկել փողոց գրեթե ողջ երկրով մեկ և բողոքում էին, իրենց կարծիքով, «անբարոյականության և պոռնոգրաֆիայի» խորհրդանիշը հանդիսացող գեղեցկության մրցույթի դեմ: Կազմակերպիչների դեմ քննադատական խոսքեր են հնչել նաև տեղացի իրավապաշտպանների, հոգևորականների և որոշ նախարարների կողմից:
Կազմակերպիչները որոշել են «տեղայնացնել» մրցույթը և այն հարմարեցնել բարոյականության տեղական նորմերին: Այդ պատճառով նրանք չեղյալ են համարել բիկինիով ցուցադրությունը: Դրա փոխարեն աղջիկները հանդես կգան տեղական ավանդական հագուստներով՝ սորանգայով: Իսկ մրցույթի եզրափակիչը, որը կկայանա սեպտեմբերի 28-ին, որոշել են տեղափոխել Բալի կղզի, որտեղ բնակչության մեծ մասը հինդուիզմի հետևորդ է: Բայց բոլոր այդ քայլերը այնքան էլ չօգնեցին բողոքների հանդարտեցմանը:
Մրցույթի տեղացի կազմակերպիչները հիսթափված են այդ որոշումն ընդունելու անհրաժեշտության համար: «Դրա պատճառով շատերը, հնարավոր է, մեզ դիտարկեն մի երկիր, որը հավերժորեն զիջումներ է կատարում՝ աղմկոտ մահմեդական փոքրամասնության ճնշման ներքո»,- ասել է Ինդոնեզիայում մրցույթի կազմակերպիչների ներկայացուցիչ Արիֆ Սուդիտոմոն:
Ինդոնեզիան ունի 240 մլն բնակչություն, որի մեծամասնությունը չափավոր մահմեդականության հետևորդ է: Բայց հասարակության մեջ զգացվում է արմատական իսլամիզի ազդեցության զգալի աճ: