Կոչ է արել «Boeing 777»-ի կործանման վերաբերյալ ԱՄՆ-ի վարկածին չհավատալ07.25.2014
Հայտնի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը կոչ է արել չհավատալ ամերիկյան ԶԼՄ-ների վարկածին «Boeing 777»-ի կործանման վերաբերյալ: Այդ մասին «gazeta.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Դա չափազանց լավ կլիներ: Ամերիկյան զանգվածային մեդիայի հարձակումից հետո փորձեք ծանոթանալ երկու մասնավոր լրագրողների հետաքրքրական հետաքննության արդյունքներին, ովքեր այդ հարցը դիտարկում են շատ ավելի խորությամբ, քան դա անում է մեր քարոզող 4-րդ իշխանությունը»,- գրել է Սթոունը իր «Facebook»-ի էջում:
Նրա խոսքերով, այդ արտակարգ վտանգավոր իրավիճակն առաջացել է ԱՄՆ-ի վարած քաղաքականության հետևանքով:
Սթոունը նաև հրապարակել է լրագրողներ Ռոբերտ Փերրիի և Փեփե Էսկոբարի հոդվածները, որոնցում հաստատվում է, որ մեծ է այն հավանականությունը, որ «Boeing 777»-ը խոցվել է ուկրաինացի զինվորների կողմից: Սակայն չի ժխտվում նաև այն վարկածը, որ դա արել են ապստամբները:
Հիշեցնենք «Մալազիական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող «Boeing 777» ուղևորատար ինքնաթիռը, որը հուլիսի 17-ին հետևում էր Ամստերդամ-Քուալա-Լունփուր չվերթին, Ուկրաինայի Դոնեցկի մարզի օդային տարածքում ցած է գցվել, որի հետևանքով ինքնաթիռի անձնակազմն ու այնտեղ գտնվող բոլոր 298 ուղևորները զոհվել են: