Ա. Կալյագին.«Մեզ ցանկանում են նետել մեր երկրի հասարակական կյանքի լուսանցք»11.09.2017
Ռուսաստանի թատերկան գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը հանդես է եկել «Գոգոլ կենտրոն» թատրոնի կառուցվածքում ստեղծված «7-րդ ստուդիայի» գործով կալանավորվածների օգտին: Այս գործի մեջ նա տեսնում է որոշ ուժերի կողմից նյութված դավադրություն՝ ուղղված Վլադիմիր Պուտինի դեմ: Այդ մասին այսօր տեղեկացնում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ:
Ըստ Կալյագինի, «ծավալվել մանրակրկիտ մտածված գործողություն մշակույթի ոլորտը վարկաբեկելու նպատակով, որը իրականացվում է մի քանի ուղղությամբ»:
Կիրիլ Սերեբրեննիկովի գործին և Ռուսաստանի մշակույթի նախարարության դեպարտամենտի նախկին ղեկավար Սոֆյա Ապֆելբաումի ձերբակալությունից հետո այս գործողության տիրույթում Կալյագինը ընդգրկել է նաև «Transparency International» հակակոռուպցիոն միջազգային կազմակերպության Ռուսաստանի կառույցի հետաքննությունը մոսկովյան թատրոնների ղեկավարների եկամուտների մասին, որոնք պայմանագրեր են կնքում իրենց իսկ թատրոնների հետ՝ ներկայացումներում հանդես գալու վերաբերյալ:
«Մեզ ցանկանում են նետել մեր երկրի հասարակական կյանքի լուսանցք: Ինչ-որ մեկը ջանադրաբար փորձում է մեկուսացնել մշակույթի գործիչներին և նախագահին զրկել նրանց օժանդակությունից»,- պարզաբանել է Կալյագինը:
Նրան նաև վիրավորել են մշակույթի գործիչներին ձերբակալելու ընթացքում ցուցաբերած կոպիտ ուժի դրսևորումները: Այս հանգամանքը նույնպես նա բացատրել է Պուտինի նկատմամբ վստահությունը սասանելու փորձ անելու հանգամանքով: Կալյագինը հայտարարել է, որ, եթե «7-րդ ստուդիայի» այս աղմուկը ստեղծած հեղինակությունները և նրանց հանձնարարականները այսքան խղճուկ են, ապա ինչպես կարող են այդ նույն մարդիկ արգյունավետ գործել և քաղաքացիների շրջանում ընկալվել որպես երկրի նախագահի վստահելի անձինք:
Կալյագինը կոչ է արել դիմել Ռուսաստանի նախագահին վերանայել երկրի մշակույթի մասին օրենքը և բարելավել ստեղծագործական գործընթացները կարգավորող նորմերը:
Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
Այս թեմայով այլ հղումներ-3