Վ. Ժիրինովսկի .«Այնտեղ ապրում են «չեզոքներ», որոնց սեռն անգամ որոշել հնարավոր չէ»05.11.2014
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Եվրատեսիլ-2014» մրցույթից հետո «Ռոսիա-1» հեռուստաալիքով կայացած քննարկման ժամանակ մայրցամաքի երաժշտական հեղինակավոր ստուգատեսը բնութագրել է այսպիսի խոսքերով. « Ահա այն, Եվրոպայի իրական դեմքը: Նրանց մոտ չկան տղամարդիկ և կանայք: Այնտեղ ապրում են «չեզոքներ», որոնց սեռն անգամ որոշել հնարավոր չէ: Դա գարշելի է, զզվելի է և չի յուրացվում մարդու ուղեղում: Եվրոպան խելագարվել է»:
Այս խոսքերը ՌԴ Պետդումայի պատգամավորն ասել է «Եվրատեսիլ-2014» մրցույթում Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստի հավաքած ձայները և հաղթողի կոչումն ստանալու կապակցությամբ:
Մորուսով աղջիկը, ում համարում են Թոմ Նոյվիրտի ստեղծագործությունը, հավաքելով 290 միավոր իր ետևում թողեց Շվեդիան, Հայաստանը, Ուկրաինան, Նիդերլանդները և մյուս երկրները ներկայացնող տաղանդավոր կատարողներին:
Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ն (Արամ Սարգսյանը) իր «Not alone» երգով գրավեց 4-րդ տեղը: