«Վերապրածը ֆիլմը» Դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ արժանացել է 5 BAFTA »-ի 02.15.2016
Մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Ինյարիտուի «Վերապրածը» ֆիլմը դարձել է Բրիտանիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակաբաշխության (BAFTA -) –ի տրիումֆատորը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Հանդիսավոր արարողությունը կայացել Քովենթ-գարդեն շրջանում, Արքայական օպերայի շենքում, կիրակի երեկոյան:
Լեոնարդո Դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ հոլլիվուդյան վեստերնը հաղթանակ տոնեց 8-ից 5 ՝ այդ թվում «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն տղամարդու դեր», «Լավագույն ձայնային ուղեկցություն» և «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում:
Դի Կապրիոն իր խոսքումշնորհակալական խոսք է հղել իր մորը. «Ես ծնվել եմ չլինելով արտոնյալ դրության մեջ և այդ կինը ինձ տանում էր դպրոց օրը 3-ական ժամ, որպեսզի ինձ տա այլ հեռանկար: Այսօր նրա ծննդյան օրն է: Մայրիկ, ես շատ եմ քեզ սիրում»,- ասել է Դի Կապրիոն:
«Լավագույն կնոջ դեր» անվանակարգում մրցանակին արժանացել է «Բրի Լարսոնը, ով մարմնավորել է դեռ մանուկ հասակում առևանգված Մա անունով կնոջ դերը իռլանդացի կինոռեժիսոր Լեոնարդո Աբրահամսի «Սենյակ» ֆիլմում: 26-ամյա Լարսոնը մարմնավորում է փոքրիկ սենյակում իր երեխայի հետ ապրող միայնակ կնոջ: Այս դերակատարման համար նա արժանացել է իր առաջին «Ոսկե գլոբուսին», ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին:
Երկրորդ պլանի լավագույն դերասանի համար «BAFTA »-ի է արժանացել Մարկ Ռայլենսը՝ խորհրդային հետախույզի դերակատարման համար՝ Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» ֆիլմում: Այս նույն անվանակարգում, բայց դերասանուհիների համար նախատեսված մրցանակին արժանացել է բրիտանուհի Քեյթ Ուինսլեթը՝ Դեննի Բոյլի «Սթիվ Ջոբս» կենսագրական ֆիլմում Ջոաննա Հոֆմանի դերակատարման համար:
Լավագույն Բրիտանական ֆիլմ է ճանաչվել «Բրուքլին» ֆիլմը: Անիմացիայի ժանրում հաղթանակը շնորհվել է «Գլուխկոտրուկ» կինոժապավենին, որը նկարահանվել է 3D ձևաչափով: Արտասահմանյան կինոնկարներից «BAFTA »-ի է արժանացել արգենտինացի ռեժիսոր Դամիան Շիֆրոնի «Վայրի պատմություններ» սև կատակերգությունը:
«BAFTA » մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1948 թ.-ին: Այն համարվում է «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր փորձը, որը սովորաբար կայանում է «BAFTA »-ից երկու շաբաթ առաջ: