Հրդեհից հնարավոր է եղել փրկել նաև մի շարք սրբազան մասունքներ04.16.2019
Մինչ այսօր առավոտյան հրշեջները, ի վերջո, կկարողանային մարել ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռկված ավերիչ հրդեհը, արդեն սկսվել էր ֆրանսիական մայրաքաղաքի և համաշխարհային մշակույթի այդ խորհրդանիշը վերականգնելու համար դրամահավաքը: Արդեն կատարվել են հարյուր միլիոնավոր եվրոների զոհաբերություններ և այդ գործընթացը շարունակվում է նաև հիմա:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը սկսվել է Երևանի ժամանակով երեկոյան մոտ 9:00-ին, երբ պատարագ էր մատուցվում:
Հրշեջների կարծիքով կրակի օջախը գտնվելիս է եղել կամ տանիք տանող աստիճաններին, կամ՝ վերնահարկում:
Կրակի շիջմանը, որը մոլեգնում էր մի քանի ժամ շարունակ, մասնակցել է 400 հրշեջ:
Հրդեհն այնքան ուժեղ էր, որ սպառնում էր փլուզել ողջ կառույցը, սակայն, ի վերջո, վնասը սահմանափակվել է տանիքի մի մասի և երկինք խոյացող սրածայր բուրգի փլուզմամբ, որը դրվել էր 13-րդ դարում, ոչնչացվել Ֆրանսիական Մեծ հեղափոխության օրերին և վերականգնվել 19-րդ դարում:
Փլզումից հնարավոր է եղել փրկել տաճարի ճակատամասը և երկու աշտարակները:
Հրդեհից հնարավոր է եղել փրկել նաև մի շարք սրբազան մասունքներ՝ Հիսուսի փշե պսակը և Տիրոջ խաչի մեխը: Դատելով հրդեհից հետո տաճարում արված առաջին լուսանկարներից՝ սրահը, իհարկե, տուժել է կրակից, սակայն ճանաչելի է:
Որոշ արժեքներ, օրինակ, տաճարի ճակատային հատվածում գտնվող առաքյալների արձանները չեն վնասվել, քանի որ այստեղ ընթացող վերականգնման աշխատանքների ընթացքում հանված և հեռացված են եղել:
Արդեն երեկոյան, հրդեհի բռնկումից մի փոքր ուշ, Ֆրանսիայի մշակութային ժառանգության հիմնադրամը սկսել է տաճարը վերականգնելու միջոցներ հավաքելու գործընթաց: Կազմակերպության կայքում հայտնվել է դրամահավաքի ձևաթուղթ և փոխանցումները արտացոլող հաշվիչ: Ըստ որոշ տվյալների արդեն կատարվել են հարյուրավոր միլիոն եվրոյի փոխանցումներ:
Գիշերը Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն իր թվիթերյան էջում զետեղել է հետևյալ հայտարարությունը. « Մենք կվերականգնենք տաճարը: Բոլորս միասին: Սա մեր ճակատագրի մասն է: Ես խոստանում եմ: Վաղը կսկվի միջոցների ազգային հավաք և այն դուրս կգա երկրի սահմաններից»: