Թանգարանը հորինել է այցելուներին զարմացնելու ավելի նուրբ և կենդանի միջոց11.21.2018
Մոսկվայի պատմության թանգարանում այսօր բացվել է յուրահատուկ ցուցահանդես, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս թանգարանային առարկաները: Այդ ցուցանմուշները սյուժեի հերոսներ են, կատակում են և պատմում կյանքի մասին պատմություններ՝ դրա մեջ ներքաշելով նաև հյուրերին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Ցուցադրանքը, որ կրում է «Մոսկվայի երազները» վերնագիրը, ներկայացնում է 13 ինստալյացիաներ, որոնցից յուրաքանչյուրը ունի իր սյուժեն. Հանդիսատեսներին սպասում են՝ դեդեկտիվ երազ, մելոդրամա երազ, դիսկոտեկ երազ, քննարկում երազ, երազ սելֆիի համար և այլն: Այստեղ կարելի է իմանալ, թե ինչ երգ է պտտվում 1980-ականների խաղալիք կոկորդիլոսի գլխում, ինչ երազանք ունի 20-րդ դարի սկզբների ժանեկավոր վերնաշապիկը, ինչպես տեղափոխվել 1960-ական թվականներ՝ պարզապես հեռախոսային խցիկում լսափողը բարձրացնելուց հետո, կամ թե ինչ է մտածում իր տիրուհու մասին հին սրճեփը:
Այս յուրահատուկ սյուժեներով ու հերոսներով ներկայացվող ցուցահանդեսը շատերը բնութագրում են որպես իմերսիվ ներկայացում: Առարկանների ցուցադրությունը իրականացվում է թատերականացված՝ սյուր ռեալիզմի ձևաչափին հարազատ եղանակով: «Մենք թանգարանային առարկաները տեղադրել ենք հրատապ արվեստի մեջ, տալով սովորականին, ճանաչելիին և իր ժամանակի մեջ խորհրդանշական իրերին մի նոր կյանք»,- ցուցադրանքի գաղափարական հենքն է ներկայացրել համակարգող Եվգենի Կիկոձեն: Նրա կարծիքով սա թանգարանային ցուցադրանքի հետ աշխատանքի նոր մակարդակ է, այցելուներին զարմացնելու ավելի նուրբ և կենդանի միջոց: Նա ընդգծում է, որ այս նախագիծն իրականացնելիս դասականի և ավանդականի հետ համադրել են իմերսիվ թատրոնի, սթորիթելինգի, մուլտիմեդիայի մեթոդները :
Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են նաև դասախոսություններ՝ նվիրված արվեստում երազի թեմաներին : Բացի այդ ժամանակակից գրողները և մշակույթի գործիչները հանդես կգան ընթերցումներով և կբեմադրվեն պերֆորմանսեր:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com