Ուկրաինացի լրագրողը այլ աստղերի վրա էլ է ձեռք բարձրացրել05.29.2014
Հոլլիվուդյան կինոաստղ Բրեդ Փիթի վրա հարձակվող և նրա դեմքին հարվածող ուկրաինացի Վիտալի Սեդյուկը հայտնի փրանքեր է: «Փրանքեր» են անվանում մանր խուլիգանություններ կատարողներին, ովքեր սադրելով կամ կատականման արարքներով ստիպում են զոհին արձագանքել առավել զգացմունքային արարքներով:
Բարեբախտաբար հոլլիվուդյան աստղն այդ սադրանքին չի ենթարկվել և դեմքին հարվածն ստանալուց և հարձակվողին անվտանգության աշխատակիցների կողմից վնասազերծելուց հետո, շարունակել է իր շփումները երկրպագուների հետ:
Միջադեպը տեղի է ունեցել Հոլլիվուդի հայտնի «El Capitan» կինոթատրոնի մոտ, որտեղ պետք է կայանար «Մալեֆիսենթ» ֆիլմի պրեմիերան ուր գլխավոր դերում հանդես է գալիս Փիթի կինը՝ Անջելինա Ջոլին:
Ավելացնենք, որ աստղի վրա հարձակվող Վիտալի Սեդյուկը ուկրաինական 1+1 հերուստաալիքի լրագրող է և շոումեն: Նա այդպիսի անսպասելի եղանակով հարձակումներ է գործել նաև այլ աստղերի վրա; Նրա զոհերի թվում են նաև Բրեդլի Կուպերը, Լեոնարդո դի Կապրիոն և Ուիլ Սմիթը: