Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հարձակվել են Բրեդ Փիթի վրա

05.29.2014


Լոս-Անջելոսում անհայտ մեկը հարձակվել է դերասան Բրեդ Փիթի վրա՝ «Մալեֆիսենթ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Անջելինա Ջոլին;

Ոստիկանության տվյալներով, տղամարդը թռել է արգելափակոցի վրայով և հայտնվել կինոթատրոնի մուտքի առջև փռված գորգին, որտեղ դերասաններին լուսանկարում են ֆոտոթղթակիցները: Անծանոթը հասցրել է մոտենալ Փիթին և նույնիսկ դիպչել նրան, սակայն դրանից հետո ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների կողմից:

Ականատեսները պնդում են, որ կինոաստղի վրա կարող էր հարձակում գործել ուկրաինացի լրագրող և շոումեն Վիտալի Սեդյուկը:

«Մալեֆիսենթ»-ը Դիսնեյի կինոստուդիայում 1959թ.-ին նկարահանված «Քնած դշխուհին» մուլտֆիլմի կինոտարբերակն է, որտեղ չար կախարդի դերում հանդես է գալիս Անջելինա Ջոուլին:
    Դիտվել է 524 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106