Ուկրաինական թատրոնների անվանումներում այսուհետ չեն լինի ռուսական հիշատակումներ07.21.2022
Կիևի Լեսյա Ուկրաինկայի անվան Ազգային ակադեմիական ռուսական դրամայի թատրոնի անվանումից հանվել է «ռուսական դրամայի» բառակապակցությունը։ Այսուհետ այդ մշակութային հաստատությունը պաշտոնապես կկոչվի Լեսյա Ուկրաինկայի անվան Ազգային ակադեմիական դրամատիկական թատրոն, իսկ բեմադրությունները կներկայացվեն ոչ թե ռուսերեն, այլ ուկրաիներեն։
Թատրոնի անվանման մեջ փոփոխություն կատերելու որոշումը թատերախումբը կայացրել էր դեռ փետրվարի վերջին, իսկ ողջ խաղացանկը ուկրաիներեն լեզվով փոխադրվել է մինչև հունիս ընկած ժամանակամիջոցում։
Ի դեպ, հունիսին փոխվել է նաև ուկրաինական մեկ այլ, ոչ պակաս հայտնի թատրոնի՝ Խարկովի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի անունը։ Այն այլևս չի կոչվում «Պուշկինի անվան» և «ռուսական»։
«Հաշվի առնելով Ուկրաինայի Մշակույթի նախարարության քաղաքականությունը և ժամանակակից Ուկրաինայի ապառուսականացման, ապակոմունիզացման, ապագաղութացման տեղեկատվական քաղաքականությունը, խորհրդային և ռուսական ժառանգությունը ուկրաինականով փոխարինելու և հանրային միջավայրը քարոզչական նարատիվներից մաքրագործելու խնդիրը, առաջացել է պահանջ փոխել Խարկովի Պուշկինի անվան ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոնի անվանումը՝ Խարկովի ակադեմիական դրամատիկական թատրոնի»,֊ նշված է Խարկովի մարզային խորհրդի որոշման մեջ։