Պրոդյուսերը խոստովանել է որ ինքն իսրայելական լրտես է 11.26.2013
Ամերիկացի պրոդյուսեր և բիզնեսմեն Արնոն Միլչանը, ով մասնակցել է այնպիսի ֆիլմերի նկարահանման աշխատանքներին, ինչպիսիք են «Գեղեցկուհին», «Մարտիկների ակումբը», «Լոս Անջելոսի գաղտնիքները», խոստովանել է, որ աշխատել է ի օգուտ իսրայելական հատուկ ծառայությունների, հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Մալչանը իսրայելական հատուկ ծառայությունների հետ իր կապերի մասին հայտարարել է իսրայելական հեռուստաալիքներից մեկին տված իր հարցազրույցում: Նա ասել է, որ մասնակցել է զենքի ձեռքբերման գործողությունների, ինչպես նաև իսրայելական գաղտնի ծառայություններին օգնել է հավաքել երկրի ատոմային ծրագրի զարգացման համար անհրաժեշտ տեխնալոգիաների վերաբերյալ տեղեկատվություն: «Ես դա արել եմ հանուն իմ երկրի և դրա համար հպարտ եմ», –հայտարարել է Իսրայելում ծնված ամերիկացին:
Միլչանը նաև ասել է, որ իր լրտեսական գործունեությանը մասնակից են եղել հոլլիվուդյան այլ աստղեր նույնպես, բայց անուններ չի հրապարակել: «Երբ ես ժամանեցի Հոլլիվուդ, ես փորձում էի հեռանալ այդ գործունեությունից և ամբողջությամբ նվիրվել ֆիլմերին: Սակայն երբեմն այդ երկու ոլորտները խառնվում էին իրար»:
Լուրերն այն մասին, որ հոլլիվուդյան պրոդյուսերը երկակի կյանք է վարում, արդեն վաղուցվանից էին պտտվում: Նրա չհրապարակվող կենսագրության մեջ նշվում է, որ հատուկ ծառայությունների հետ համագործակցության շրջանակներում Միլչանը տեղեկատվություն էր հավաքում նաև Իսրայելի Պաշտպանության նախարարության համար:
Միլչանը Հոլլիվուդում գտնվող «New Regency Films» ընկերության սեփականատերն է: Այդ ընկերության հաշվեկշռում այսօր կա 120 ֆիլմի նախագիծ, որոնց թվում նաև Մարթին Սքորցեզեի, Ռոման Պոլանսկու, Սերջիո Լեոնեի և Օլիվեր Սթոունի կինոնախագծերը: Նա նաև եղել է այնպիսի կինոնկարների համապրոդյուսերը, ինչպիսիք են «Մեկ անգամ Ամերիկայում», «Գեղեցկուհին», «Մարտիկների ակումբը», «Լոս Անջելոսի գաղտնիքները» և այլն: