Երգեհոնը Փարիզի Աստվածամոր տաճարի «ձայնն» է դարձել08.04.2020
Մասնագետները սկսել են Փարիզի Աստվածամոր տաճարի մեծ երգեհոնի վերականգնումը, որը վնասվել էր 2019 թ.-ի ապրիլի հրդեհի ժամանակ: Այդ մասին տաճարի գլխավոր երգեհոնահար Օլիվյե Լաթրիի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «russian.rt.com»-ին:
«Պարզապես հրաշք է, որ երգեհոնը պահպանվել է հրդեհի ժամանակ: Ա յն լիքը լցված է փոշով: Այդ պատճառով սկզբում գործիքը պետք է մանրակրկիտ մաքրվի, ապա, նոր, վերականգնվի»,- ասել է երգեհոնահարը «Europe 1.» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ենթադրվում է, որ գործիքի վերականգման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2024թ.-ի ապրիլին:
Երգեհոնը Փարիզի Աստվածամոր տաճարի «ձայնն» է դարձել 1733թ.–ից: Այն կազմված է մոտ 8 հազար խողովակներից, որոնք բաժանված են 115 ռեգիստրների:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը տեղի է ունեցել 2019թ.-ի ապրիլի 15-ին: Այն հաջողվել է մարել բռնկվելուց 12 ժամ հետո:
Աղետից հետո Փարիզի քաղաքային իշխանությունները այցելությունների համար տաճարի մերձակա հրապարակը բացել են 2020թ.-ի մայիսին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: