Կքննարկեն պատմամշակութային ճարտարապետության հիմնախնդիրները 07.02.2018
Այսօր՝ Հուլիսի 2-ին, Մոսկվայի «Մանեժ» կենտրոնական ցուցասրահում մեկնարկել է «Ճարտարապետական ժառանգություն» համառուսաստանյան փառատոնը՝ միջազգային և տարբեր երկրներ ներկայացնող մասնագիտական բազմաթիվ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Միջոցառման եռօրյա քննարկումներին հավաքվել են հիմնականում ճարտարապետական կառույցներ վերականգնող տարբեր մասնագիտական և պետական կազմակերպությունների ներկայացուցիչները:
«Ճարտարապետական ժառանգություն» համառուսաստանյան փառատոնի թեմատիկ ընդգրկման տիրույթը ներառնում է ճարտարապետական հուշարձանների, պատմական լանդշաֆթի, քաղաքաշինական միջավայրի ռացիոնալ օգտագործման և պահպանության լայն գունապնակի հարցեր:
Այս յուրահատուկ ստուգատեսի շրջանակներում անցկացվում են նաև մրցույթներ, գիտական կոնֆերանսներ, թեմատիկ ցուցահանդեսներ: