Մահացել է ռեժիսոր Միլոշ Ֆորմանը04.14.2018
86 տարեկան հասակում ԱՄՆ-ում մահացել է հայտնի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը: Այդ մասին չեխական «novinky.cz» կայքին հայտնել է արվեստագերտի կինը:
Միլոշ Ֆորմանը լայն հանդիսատեսին հայտնի է հատկապես այնպիսի ստեղծագործություններով, ինչպիսիք են «Թռչելով կկվի բնի վրայով» և «Ամադեուս», «Մարդը լուսնի վրա» և այլ ֆիլմերը:
Կնոջ փոխանցմամբ Ֆորմանը մահացել է կարճատև հիվանդությունից հետո: «Նա հեռացավ հանգիստ: Նրա մոտ էին ընտանիքը և մերձավոր բարեկամները»,- ասել է կինը:
Միլոշ Ֆորմանը Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր է: