Լիա Ախեջակովային քննադատները հռչակել են «տարվա մարդ»12.21.2021
Ռուսաստանի թատերական քննադատների ասսոցիացիան 2021 թ․֊ի տարվա մարդ է ճանաչել թատրոնի և կինոյի արտիստուհի Լիա Ախեջակովային։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
«Լիա Ախեջակովան մեկ անգամ չէ, որ բարձրացրել է իր ձայնը քաղաքացիական իրավունքները և ազատությունը պաշտպանելու համար՝ սուր արձագանքելով անարդարությանը և անօրինականությանը»,֊ նշված է ասսոցիացիայի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Թատերական քննադատները անդրադարձել են այս տարի «Սովրեմեննիկ» թատրոնում բեմադրված «Առաջին հացը» բեմադրության շուրջ ստեղծված աղմուկին, որը բարձրացրել էր «Ռուսաստանի սպաներ» հասարակական կազմակերպությունը։ Նշվել է, որ արտիստուհին դարձել է ոչ միայն քաղաքացիական արիության փայլուն օրինակ, այլև իսկական մարդասիրության մանիֆեստ։
«Թագլուրը» տեղեկացրել է, որ «Ռուսաստանի սպաներ» հասարակական կազմակերպությունը «Առաջին հացը» ներկայացման գլխավոր դերակատար Ախեջակովային մեղադրում էր պատերազմի վետերանների նկատմամբ բեմադրության մեջ անհարգալից մենախոսութան համար , իսկ ներկայացումը՝ համասեռամոլության քարոզչություն տարածելու մեջ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1