Ֆիլմ Մեծ եղեռնի թեմաներով՝ ըստ ամերիկաբնակ սցենարիստների07.26.2014
Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում սկսվել են հայոց Մեծ եղեռնի թեմաներով «Մետաղադրամը անապատում» պատմագեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այդ մասին «novostink.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ֆիլմի սցենարը գրել են ԱՄՆ-ի քաղաքացիներ, Ռոբերտ Բեկման Բրինը և Արփի Աղոյանը:
Կինոնկարահանումներին մասնակցում են հայաստանցի 40 դերասան: Ֆիլմը, որ նվիրված է հայոց ցեղասպանության 100-ամյակին, նախատսվում է մեծ էկրան բարձրացնել 2015թ.-ի ապրիլի 24-ին: Պրեմիերան կկայանա Հայաստանում:
Հայոց Մեծ եղեռնի մասին առաջին ֆիլմը նկարահանվել է 1919թ.-ին, Հոլլիվուդում: «Հոգիների աճուրդ» վերնագրով այդ համր ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Օսկար Ափֆելը՝ ըստ Արշալույս Մարտիկյանի «Հոշոտված Հայաստան» գրքի: Ավելի ուշ այդ թեմային են անդրադարձել նաև կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը («Արարատ»), ֆրանսահայ կինոբեմադրիչ Անրի Վերնոյը («Մայրիկ»), Տավիանի եղբայրները («Արտույտների ագարակը») և այլք: