Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սևամորթ վարպետների գործերը, որպես բրիտանական նորաձևության լանդշաֆթ

10.27.2023

Այցելությունների ցուցանիշով աշխարհի լավագույն քսանյակի մեջ մտնող Լոնդոնի Somerset House թանգարանում բացվել է սևամորթ բրիտանական նորաձևության պատմությանը նվիրված «The Missing Thread» («Պակասող թել») խորագրով աշնանային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է սևամորթ բրիտանական մշակույթի փոփոխվող լանդշաֆթը 1970֊ական թվականներից մինչև մեր օրերը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «somersethouse.org.uk․֊ին։

Ցուցահանդեսը ներկայացնում է, թե ինչպես է 20-րդ և 21-րդ դարերի մշակութային, հակամշակութային, քաղաքական և սոցիալ-տնտեսական իրարամերժ համապատկերում ձևավորել սև ոճը և նորաձևության յուրահատուկ մշակույթը: Այն դուրս է գալիս պոդիումի տիրույթից շատ հեռու և ներկայացնում է նաև սևամորթների ստեղծագործական խորը ազդեցությունը երաժշտության, լուսանկարչության, արվեստի և դիզայնի միջոցով:

Սևամորթ մասնագետների ստեղծագործությունը աննախադեպ ազդեցություն է ունեցել բրիտանական մշակույթի վրա և շարունակում է մեծ ազդեցություն գործել, հաճախ՝ առանց ճանաչման: Ցուցահանդեսը փորձում է շտկել այդ իրավիճակը՝ առաջ քաշելով սևամորթ ստեղծագործողների հաճախ անտեսված սերնդի եզակի տեսլականներն ու ազդեցությունը։ Նրանք շատ երկար ժամանակ զրկված էին մուտք գործել նորաձևության արդյունաբերություն, իսկ հաճախ էլ, չնայած հասնում էին հաջողության, բայց նրանց ներդրումները խեղաթյուրվում էին կամ անտեսվում էին, որպես բրիտանական նորաձևության պատմության մաս։

Ցուցահանդեսը ներկայացնում է 4 թեմատիկ ուղղություն՝ տուն, դերձակ, կատարում և գիշերային կյանք։ Դրանցից յուրաքանչյուրը հղում է անում այն ​​տարածքներին և պայմաններին, որոնք ոգեշնչել և թույլ են տվել սևամորթ բրիտանական նորաձևության և դիզայնի մշակույթը զարգացնել։ Նորաձևությունը որպես առանձին արվեստի ձև սևամորթ բրիտանացի մասնագետների մոտեցումներում ունի լայն սոցիալ-քաղաքական համատեքստ և պատահական չէ, որ Somerset House թանգարանի ցուցասրահներում հագուստը տեղադրվել է արվեստի գործերի, մշակութային արտեֆակտերի, երաժշտության, հուշանվերների, տեսանյութերի և ինստալյացիաների կողքին:

«The Missing Thread»-ը նաև ընդգծում է բրիտանացի ամենաազդեցիկ սևամորթ մոդելավորողներից մեկի՝ հանգուցյալ Ջո Քեյսլի-Հեյֆորդի ներկայությունը։ Ասենք, որ Լոնդոնի նշանավոր այս թանգարանն է, որ առաջին անգամ բրիտանական հանրությանը հնարավորություն է տվել ծանոթանալ նորաձևության այդ նշանավոր վարպետի արխիվին՝ ցուցահանդեսային ձևաչափով:

Բացի Ջո Քեյսլի-Հեյֆորդը «The Missing Thread»-ում ներկայացված են նաև ժամանակակից սևամորթ դիզայներների՝ Նիկոլաս Դեյլի, Բիանկա Սոնդերսի, Սաուլ Նեշի և այլոց որոշ օրիգինալ առաջարկներ, որոնք ընդգծում են բրիտանական նորաձևության մեջ սևամորթների ստեղծագործական գերազանց սերունդի ներկայությունը :


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 98 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ