«The Beatles»-ի 100 հիթեր այսուհետ կհնչեն նաև ռուսերեն10.21.2013
Տոմսկցի գրող և երաժիշտ Յուրի Բուրկինը Գերմանիայում բնակվող Ալեքսեյ Բոլշանինի համահեղինակությամբ ռուսերեն է թարգմանել լեգենդար «The Beatles» խմբի 100 երգ և այն թողարկել է մեկ ժողովածուով: Այս գործի յուրահատկությունն այն է, որ թարգմանությունները կատարվել են ոչ թե բառացի, այլ ըստ երգի:
Ինչպես ասել է Բուրկինը, ինքը լիվերպուլյան քառյակի վաղեմի երկրպագուն է: 15 տարի առաջ նա տոմսկցի ֆանտաստ-գրող Կոնստանտին Ֆադեևի հետ միասին գրեց «Երկնքի բեկորներ, կամ Բիթլզների իսկական պատմությունը» գիրքը: Դրանից հետո ձեռնամուխ եղավ նրանց երգերի թարգմանությանը Ալեքսեյ Բոլշանինի հետ: Այսօր այդ թարգմանությունները «Բեկորների ժառանգությունը կամ «The Beatles»-ի 100 հիթերը» խորագրով մատուցվում են ռուս երաժշտասերներին:
«Կարևոր էր ոչ միայն խորամուխ լինել լեզվագրական առանձնահատկությունների և պատմական ենթատեքստի մեջ: Անհրաժեշտ էր, որ դա երգվեր: Վերցնում ես կիթառը, և եթե տողը չի «երգվում», ուրեմն այն չի ստացվել: Երբեմն լինում էին մի քանի տարբերակներ, «ճշգրիտները» չէին երգվում, իսկ «պակաս ճիշտը» երգվում էր շատ գերազանց: Վերջնական է համարվել այն տարբերակը, որն առավել լավ է հնչել»,- բացատրել է Բուրկինը «РИА Новости» գործակալությանը: