«Հետաքննությունը վարում են գիտակների» մայոր Տոմինի դերակատարը բոլորեց իր 75-ը05.03.2014
Ռուս դերասան և հեռուսատահաղորդավար Լեոնիդ Կանևսկին նախօրեին նշեց իր ծննդյան 75 ամյակը:
Կինոյի և թատրոնի հայտնի արտիստը ծնվել է Կիևում. 17 տարեկան հասակում տեղափոխվել Մոսկվա, սովորել է Շչուկինի անվան ուսումնարանում, ապա անցել աշխատանքի սկզբում՝ Լենինյան կոմերիտմիության անվան, ապա՝ Մալայա Բրոննայայի թատրոնում. 1991 թ,-ին տեղափոխվել է Թել-Ավիվ և ռեժիսոր Եվգենի Արեի հետ համատեղ հիմնադրել «Գիշեր» թատրոնը:
Կանևսկին նկարահանվել է ավելի քան 70 կինոնկարներում, խաղացել բազմաթիվ թատերական ներկայացումներում: Հայ հանդիսատեսը նրան առավել մոտիկից ճանաչել է «Հետաքննությունը վարում են գիտակները» հեռուստասերիալից, որտեղ նա խաղում էր միլիցիայի մայոր Ալեքսանդր Տոմինի դերը:
«Ես հիմա էլ խաղում եմ Բրոննայայի երկու ներկայացումներում, բայց ես ազատ դերասան եմ»,- ասել է դերասանը՝ ավելացնելով, որ, իհարկե, դեռ հույս ունի խաղալ նաև կինոյում: «Դերասանի ճակատագիրն այնպիսին է, որ պետք է սպասել և հավատալ»,- նկատել է Կանևսկին: