Բացվել է օն-լայն մշակութային ակադեմիա 04.14.2017
Համացանցում գործարկվել է «Էշկոլոտ» նախագծի օն-լայն ակադեմիան, որը ներկայացնում է հրեական մշակույթի և հումանիտար գիտությունների տեսագրությունների և աուդիո ձայնագրությունների հավաքածոներ, որոնք դասակարգված են թեմատիկ, ժամանակագրական և աշխարհագրական սկզբունքներով: Այդ մասին «colta.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Վերջին 7 տարիների ընթացքում «Էշկոլոտ» նախագիծը Ռուսաստանից, Իսրայելից, Գերմանիայից, և ԱՄՆ-ից՝ հրավիրել է համալսարանական պրոֆեսորների Մոսկվայում «բանավոր non-fiction » հասարակական դասախոսություններ կարդալու նպատակով: Այժմ այդ դասախոսություններից լավագույները տեղադրված են «Էշկոլոտ» նախագծի օն-լայն eshkolot.online կայքում:
Կայքի 6 բաժիններից յուրաքանչյուրում ( «Պատմություն», «Բանասիրություն», «Փիլիսոփայություն և կրոն», «Ազգագրություն», «Արվեստ և ճարտարապետություն» և «Երաժշտություն») կան «քարտեզ» և «ժամանակային գոտի» ընտրանքներ, որոնց օգտագործմամբ օգտատերը կարող է ընտրել իրեն հետաքրքրող տարածաշրջանը և համապատասխան պատմական ժամանակաշրջանը:
Ակադեմիայի հավաքածոն պարբերաբար թարմացվելու է: Կայքի բոլոր նյութերը անվաճար հասանելի են: