Վախճանվել է ամենատարեց երգեհոնահարուհին՝ Նունե Օքսենթյանը03.24.2017
Սանկտ-Պետերբուրգում կյանքի 101-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի ամենատարեց երգեհոնահար, Ռիմսկի –Կորսակովի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգեհոնահարուհի և կլավեսինահարուհի Նունե Հովհաննեսի Օքսենթյանը:
Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նունե Օքսենթյանը հանրահռչակ Իսայմ Բրաուդի աշակերտուհին էր, տեղեկացնում է Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայի պաշտոնական կայքը:
Երգոհոնային երաժշտության մասնագետների և հանդիսատեսների շրջանում իր արվեստով հայտնի Օքսենթյանը համարվում էր ռուսական երգեհոնային կատարողական արվեստի վառ ներկայացուցիչ:
Նա համերգային գործունեություն է ծավալել ոչ միայն որպես մենակատար, այլև հանդես է եկել աշխարհում հայտնի տարբեր երաժիշտների ու նվագախմբերի հետ: Իսկ 1950 թ.-ին Դմիտրի Շոստակովիչի ու Բրաուդոյի հետ իր արվեստն է ներկայացրել Բախին նվիրված Լայպցիգի համերգային հանդիսությունների ժամանակ:
1950-ական թվերից Նունե Օքսենթյանը սկսել է նաև զբաղվել մանկավարժությամբ Սանկտ-Պետերբուրգի Ռիմսկի –Կորսակովի անվան կոնսերվատորիայում:
Մասնագետների գնահատմամբ Օքսենթյանը «երգեհոնի ֆանտաստիկ վարպետ» էր և նրա կատարումները աչքի են ընկել «արտահայտչականությամբ և ջերմությամբ»: