Բազմաթիվ կանանց երազանքի տղամարդը բաժանվում է իր կնոջից10.01.2013
Աշխարհի ամենատարբեր անկյուններում բազմաթիվ կանանց ռոմանտիկայի ու սիրո թաքուն երազանքների մարմնավորման` հոլոլիվուդյան աստղ Ռիջարդ Գիրի կյանքում տեղի է ունենում շրջադարձային փոփոխություն: 64-ամյա արտիստը, 11-ամյա համատեղ կյանքից հետո, բաժանվում է 52-ամյա իր կնոջից` նախկինում «Ջեյմս Բոնդի աղջկանից» ` Քերի Լոուելից, հաղորդում է «7days.ru »-ն:
Ինչպես գրում է «The New York Post» պարբերականը, ամուսինները որոշել են միմյանց հրաժեշտ տալ իրենց կյանքի «տարբեր ոճերի շուրջ ունեցած տարաձայնությունների» պատճառով:
«Ռիջարդը տան մարդ է, իսկ Քերին սիրում է աշխարհիկ հավաքույթները: Նրանք տուն ունեն Բեդֆորդում, որտեղ լուռ է և հանգիստ: Գիրին այդ վայրը դուր է գալիս, որովհետև նա նախընտրում է միայնակությունը: Իսկ Քերիի համար այնտեղ չափազանց ձանձրալի է: Նա սիրում է գնալ Նորթ-Հեյվեն և զվարճանալ բարեկամների հետ»,- նշել է քաջատեղյակ մի աղբյուր:
Գիրը և Լոուելը ծանոթացել են 1995թ.-ին: Դա Ռիչարդի կյանքի այն շրջափուլն էր, երբ 4-ամյա համատեղ կյանքից հետո, նա հարմարվում էր իր նոր կարգավիճակին, նախկին կնոջից, հայտնի թոփմոդել Սինդի Քրոուֆորդից բաժանմանը:
Քերիի և Ռիչարդի սիրավեպն սկսվեց ծավալվել բավականին արագ: 7 տարի որպես քաղաքացիական ամուսիններ միմյանց հետ ապրելուց հետո, նրանք 2002թ.-ին գաղտնի ամուսնացան և շարունակեցին միասին դաստիարակել այսօր արդեն 13-ամյա պատանի դարձած իրենց որդուն` Հոմերին:
«Նա փոխեց իմ կյանքը: Ամուսնությունն, իրոք, լավ քայլ է, եթե այն կատարում ես ամբողջ սրտով: Ես նրան առաջարկություն արեցի 3 տարի առաջ, սակայն հարսանիքը մենք կարողացանք կատարել միայն հիմա: Մենք կանչեցինք մեր հարազատներին ու մոտ բարեկամներին և նշեցինք մեր ամուսնությունը »,- ասել էր Գիրը բրիտանական «The Daily Mail» պարբերականին հարսանիքից անմիջապես հետո տված հարցազրույցի ժամանակ:
Մինչև Ռիջարդ Գիրի հետ ամուսնանալը, Քերի Լոուելը արդեն երկու անգամ ընտանիք էր կազմել այլ տղամարդկանց հետ: Նրա առաջին ամուսինը մոդայիկ լուսանկարիչ Ջոն Շտեմբերն էր, ում հետ նա ապրեց 1984-1988թթ.-երին: Վերջինցս բաժանվելուց մեկ տարի անց` Քերին ամուսնացավ դերասան Գրիֆֆին Դանի հետ, ումից ունեցավ մեկ աղջիկ` Հաննային: