Մոսկվայի մշակույթը հակաահաբեկչական գործողությունների համատեքստում06.26.2023
Հունիսի 24֊ին,ժամը 12:30֊ին, Մոսկվայի մշակույթի դեպարտամենտը չեղյալ է համարել բոլոր մասսայական միջոցառումները Ռուսաստանի մայրաքաղաքում՝ կապված հակաահաբեկչական գործողությունների իրականացման հետ։ Այդ մասին « oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Այսպես, չեղյալ են համարվել ՎԴՆԽ֊ում անցկացվող «Moscow Jazz Festival» փառատոնի բոլոր համերգները, Okko ընկերության ամառային կինոթատրոններում նախատեսված կինոցուցադրություն֊դասախոսությունները;
Իսկ ժամը 16:00֊ին Մոսկվայի «ԳԷՍ֊2» մշակույթի տանը, Պուշկինի թանգարանում և Տրետյակովյան պատկերասրահի Լավրուշինի փակուղու մասնաճյուղում իրականացվել է այցելուների տարհանում։
«ԳԷՍ֊2»֊ում բարձրախոսներով հայտարարվել է ստացված անհայտ զանգանգահարողի փոխանցած լուրը տարածքն ականապատված լինելու մասին, որին անմիջապես հաջորդել է մարդկանց տարհանումը։
Անհայտ անձինք նույն բովանդակությամբ հեռախոսազանգեր են փոխանցել նաև Տրետյակովյան պատկերասրահին և Պուշկինի թանգարանին։ Ասենք, որ Պուշկինի թանգարանի պաշտոնական կայքում նաև հայտնվել է հայտարարություն այն մասին, որ այն փակվում է «տեխնիկական պատճառով»։
Տարհանումներ են եղել նաև «Կվարտալ» և «ՄԵԳԱ Բելայա դաչա» առևտրի կենտրոններում։