Մահացել է չեխական էստրադայի նշանավոր ներկայացուցիչ Կարել Գոտտը10.02.2019
80 տարեկան հասակում վախճանվել է չեխ հայտնի էստրադային երգիչ Կարել Գոտտը: Այդ մասին նրա պրոդյուսեր Անետա Շտոլցովայի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Երգիչը մահացել է կեսգիշերին ընտանեկան շրջապատում:
Կյանքի վերջին շրջանում արտիստը պայքարում էր օնկոլոգիական հիվանդության դեմ:
Իր կարիերայի ընթացքում Կարել Գոտտը ձայնագրել է երկու հազար երգ: Միայն Չեխիայում նա թողարկել է 200 ձայնապնակ, իսկ, ընդհանուր առմամբ, աշխարհում վաճառվել է նրա կատարումները պարունակող 30 մլն ձայնագրություն:Նրա ամենաշատը վաճառված ձայնապնակը (4,5 մլն հատ) կոչվում էր «Կարել Գոտտ», որը թողարկվել է 1977թ.-ին՝ ԽՍՀՄում: Արտիստը հանդես է եկել նաև կինոյում: Նա նկարահանվել է 30 ֆիլմում, որոնք հիմնականում եղել են կատակերգական կամ երաժշտական ժանրերի:
Այդ ֆիլմերից 20-ում նա խաղացել է սեփական կերպարը: