Մահացել է անգլուխ ձիավորի դերակատարը05.17.2017
Նախօրեին, մայիսի 16-ին, ԱՄՆ-ում կյանքի 74-րդ տարում մահացել է խորհրդային դերասան և ռեժիսոր Օլեգ Վիդովը, որը հանդիսատեսների լայն շրջաններին հայտնի էր «Անգլուխ ձիավորը» կինոնկարում խաղացած Մորիս Ջերալդի դերակատարմամբ:
«Օլեգ Վիդովը, սիրելի ամուսինը, հայրը, բարեկամը վախճանվեց այսօր Կալիֆորնիայի Ուեսթլեյք Վիլաջ բնակավայրում, օնկոլոգիական հիվանդության բարդացման հետևանքով»,- «РИА новости»-ի փոխանցմամբ ասել է նրա կինը՝ Ջոան Բորսթինը:
Նա ընդհանուր առմամբ նկարահանվել է մոտ 50 կինոնկարներում: 1983 թ.-ին տեղափոխվել և նկարահանվել է Հարավսլավիայում, ապրել է Ավստրիայում և Իտալիայում, իսկ երկու տարի անց, 1985թ.-ին տեղափոխվել ԱՄՆ, ամուսնացել Ջոան Բորսթինի հետ և նրա հետ միասին հիմնել «Films by Jove» կինոընկերությունը:Վիդովը նկարահանվել է նաև Հոլլիվուդում: Եղել է Արնոլդ Շվարցենեգիրի («Կարմիր տապ»), Քևին Քոսթների («13 օրեր»), Ջեքի Չանի («Առաջին հարված») խաղընկերը: