Պատը փլվելուց 30 տարի անց09.11.2019
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող «Կունսթփալաս» թանգարանում բացվել է «Ուտոպիա և հեռացում: ԳԴՀ-ի արվեստը» ցուցահանդեսը՝ նվիրված ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պատմության թատերաբեմից հեռացած դեմոկրատական Գերմանիայի (Արևելյան Գերմանիայի) արվեստին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:
Ցուցադրանքում տեղ են գտել 13 արվեստագետների 130 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս Գերմանիայի մի հատվածում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցվող սոցիալիզմի անցած լարված և հակասական 40 տարիների մասին:
Ցուցահանդեսը բացվել է Արևմտյան և Արևելյան Գերմանիաները իրարից բաժանող Բեռլինի հայտնի պատի ապամոնտաժման 30-ամյակի կապակցությամբ:
Այդ պատմական պահից հետո, 1990-ական թվականներին, Դեմոկրատական Գերմանիայի արվեստը երբեմն-երբեմն ներկայացվել է նաև Ֆեդերատիվ Գերմանիայում (ԳՖՀ-ում), բայց հետո դրա նկատմամբ հետաքրքրությունը նվազել էր: Այս ցուցահանդեսը յուրահատուկ վերածնունդ է, որի կենտրոնում տեղ են զբաղեցնում հին լայպցիգյան դպրոցի առաջատարները՝ Բերնհարդ Հեյզիգը, Վոլգանգ Մաթհոյերը, Վերներ Թյուբեքը և այլք:
Ցուցահանդեսի այցելուները ներկայացված աշխատանքներում կգտնեն շատ մեծ ոճական բազմազանություն, որը ցույց է տալիս, որ Արևելյան Գերմանիայի արվեստը բոլորովին էլ միայն սոցռեալիզմի տիրույթում չէ, որ զարգացել է: Գերմանիայի այս հատվածում շատ նկարիչներ մշակել և ստեղծել են իրենց անհատական արվեստի զարգացման ռազմավարությունը և հասել են ոճական այլ գեղարվեստական մակարդակների նույնպես: Դա էլ հստակ երևում է նաև Դյուսելդորֆում բացված այս ցուցահանդեսում:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: