Բալետի նոր ղեկավարը պարտականություններին կանցնի եկող տարվա գարնանը10.27.2015
Ռուսաստանի Մեծ թատրոնի բալետն այսուհետ կղեկավարի Միլանի Լա Սկալա թատրոնի բալետմայստեր Մախար Վազիևը: Այդ մասին Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինի խոսքը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:
Ըստ գլխավոր տնօրենի բալետի նոր ղեկավարն իր պարտականությունները կստանձնի 2016 թ.-ի մարտի 18-ից: Վազիևն այդ պաշտոնում կփոխարինի Սերգեյ Ֆիլինին, ում հետ թատրոնի կնքած պայմանագրի ժամկետը լրանում է2016 թ.-ի մարտի 17-ին:
Մախար Վազիևը Վագանկովյան ուսումնարանի սան է, հանդես է եկել Պետերբուրգի Մարինյան թատրոնում, որպես մենակատար, 13 տարի ղեկավարել է այս նշանավոր թատրոնի բալետի խումբը, որից հետո տեղափոխվել Լա Սկալա, որտեղ գործունեություն էր ծավալում վերջին 7 տարիների ընթացքում: