Վան Գոգի մահվան 125-ամյա տարելիցին կբեմադրվի մյուզիքլ09.24.2014
Վան Գոգի մահվան 125-ամյակի կապակցությամբ Ամստերդամում կբեմադրվի նկարչի մասին պատմող մյուզիքլ, որը վերնագրված է նրա անունով՝ «Վինսենթ»: Այդ մասին «The Telegraph» պարբերականի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mail.ru»-ին:
Ներկայացման պրեմիերան նախատեսված է 2015թ.-ի վերջին՝ « Ներշնչման 125 տարի» խորագիրը կրող միջազգային մասշտաբային ծրագրի շրջանակներում:
Վան Գոգի եվրոպական հիմնադրամի ներկայացուցիչ Մարթինա Վիլլեքենդը հայտնել է, որ երժշտական բեմադրության մեջ նիդարլանդացի գեղանկարչի գործերը կներկայացվեն անսպասելի մեկնաբանությամբ: Դանիացի թատերական պրոդյուսեր Ալբերտ Վերլինդը այժմ ընտրում է ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորող դերասանին:
Մյուզիքլի սյուժեն հիմնված է Վան Գոգի կենսագրական փաստերի վրա, ով իր կյանքի օրոք այդպես էլ չստացավ այն գնահատականը, ինչը հետագայում տրվեց նրա աշխատանքներին:
Վան Գոգը, որ պայքարում էր հոգեկան հիվանդության դեմ, մահացել է 37 տարեկան հասակում՝ ինքնասպանության փորձ կատարելուց հետո:
Հանճարեղ նկարչի մահվան 125-ամյակը լայնորեն կնշվի ամբողջ աշխարհում: Ըստ նախատեսված ծրագրի դա կլինի 2015 թ.- հուլիսի 29-ին: Հատկապես մեծամասշտաբ միջոցառումներ կկայանան Նիդերլանդներում, Բելգիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: