Նարինե Աբգարյանի Մանյունյայի մասին պատմությունը առաջիններից է06.01.2021
Ռուսաստանցի ընթերցողները իրենց ամենից շատ սիրելի մանկական ստեղծագործություններից առաջիններից մեկը նշել են ռուսերեն լեզվով ստեղծագործող հայ գրող Նարինե Աբգարյանի Մանյունյայի մասին պատմությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «sn.ria.ru»֊ին։
Աբգարյանի «Մանյունյա» և «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ» ստեղծագործությունների աուդիոձայնագրությունները դարձել են այդ ձևաչափով ունկնդրվող ամենամասսայական գրական գործերը Ռուսաստանում։
Ի դեպ, բացի Նարինե Աբգարյանից, Ռուսաստանում այսօր շատ ընթերցվող հեղինակների թվում է նաև ազգությամբ հայ Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ․․․» վեպը։
Հատկանշական է, որ բացի Աբգարյանից և Պետրոսյանից, ռուսաստանցի ընթերցասերների համար նախապատվելի են համարվում ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի և ռուս դասական Ալեքսանդր Պուշկինի մանկական ստեղծագործությունները, ինչպես նաև գրող Ալեքսանդր Վոլկովի «Զմրուխտե քաղաքի կախարդը» ստեղծագործությունը։
Անշուտ, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Ռուսաստանում, կրտսեր տարիքի ընթերցողների շրջանում ամենապահանջարկվածը կրկին մեկն է՝ Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթերի մասին պատմությունների շարքը։
Ավելացնենք, որ փորձագետների պնդմամբ մանկական գրքերի աուդիոձայնագրություններ լսելը հատկապես մեծ տարածում ունի եվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեդիան, Դանիան, Նորվեգիան և Նիդերլանդները։ Ռուսաստանցի ընթերցասերները աուդիոգրքերի ունկնդրման ցուցանիշներով աշխարհում 7֊րդն են։