Ռուսական կինոոլորտին մոտ ապագայում սպառնում է ճգնաժամ02.04.2015
Փորձագետների կարծիքով առաջիկայում Ռուսաստանի կինոյի ոլորտին սպառնում է լուրջ ճգնաժամ՝ կապված բյուջեի կրճատման և, որպես դրա հետևանք, արտադրվող կինոնկարների թվի նվազման հետ: Արտասահմանյան կինոնկարների գնումները եկամուտներ չեն բերելու, միաժամանակ նվազելու է կինոթատրոնների հաճախելիության ցուցանիշը, որի հետևանքով կպակասի նաև համախառն եկամուտը: Այդ մասին « РИА Новости» տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Մասնագետներից շատերը այս հոռետեսական կանխատեսումները հիմնավորում են ռուսական ռուբլու թուլացմամբ: Օրինակ ֆինանսական վիճակի վրա բացասաբար անդրադարձող հանգամանքներից է այն, որ օտարերկրյա կինոնկարները ձեռք են բերվում դոլարով և եվրոյով, և համպատասխանաբար կինոժապավենների ծախսածածկման հնարավորությունը նվազում է, իսկ հաճախ էլ հավասարվում է զրոյի:
Բացի այդ այս ֆոնի վրա նվազում է ռուսական կինոների հաճախելիության ցուցանիշը, որը ստիպում է հովանավորչական քայլեր մտածել հայրենի կինոարտադրողների համար:
Սակայն ռուսական կինոշուկայի վերլուծությամբ զբաղվող մասնագետների կարծիքով ոլորտին այդպիսի հեռանկար է սպառնում ինքնակարգավորման բացակայության հետևանքով:«Մշտական հակամարտությունը, առաջատար կինոընկերությունների միջև միմյանց նկատմամբ հակադիր ծրագրավորումները և պրոդյուսերների միմյանց միջև պայմանավորվածության հասնելու անընդունակությունը , ցավոք սրտի, բերել է այսպիսի անհարմարություններ»,- նշել է այդ հարցերի մեջ խորացած «ՊրոֆիՍինեմա» կայքի տնօրեն և գլխավոր խմբագիր Նինա Ռոմոդանովսկայան: