Մահացել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը10.26.2018
Մահացել է ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը, որը հետխորհրդային ավագ սերնդի հանդիսատեսների շրջանում հայտնի էր այնպիսի ֆիլմերից ինչպիսիք են «Շունը դեզի վրա», «Մարդը կապուցիների բուլվարից», «Էլեկտրոնիկի արկածները» և այլ կինոնկարներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Կարաչենցովը հայտնի էր նաև «Լենկոմ» թատրոնում խաղացած թատերական կերպարներով:
Դերասանը մասնագիտական գործունեությունը շարունակելու հնարավորությունից զրկվեց 2005թ.-ի փետրվարի 28-ին՝ ավտոմոբիլային պատահարի հետևանքով գանգուղեղային ծանր վնասվածքց ստանալուց հետո:
Նիկոլայ Կարաչենցովը կյանքին հրաժեշտ է տվել 74 ամյակը լրանալուց մեկ օր առաջ Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: