Հրապարակվել են Վենետիկի բիենալեի հաղթողների անունները04.22.2024
Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեի ժյուրին հրապարակել է դափնեկիրների անունները։ Այդ մասին տեղեկացնում է «artguide.com»֊ը;
Լավագույն ազգային տաղավարի համար «Ոսկե առյուծը» շնորհվել է Ավստրալիային՝ բնիկ նկարիչ Արչի Մուրի «Հարազատներ և մերձավորներ» նախագծի համար։
Ժյուրին հատուկ հիշատակել է Կոսովոյի Հանրապետության տաղավարը, որտեղ արվեստագետ Դորունտինա Կաստրատիի «Մետաղի և կաշվի լռության արձագանքը» նախագիծը։
Արվեստագետներից հատուկ նշվել են նաև Իսրայելա֊ամերիկյան նկարիչ Սամիյա Հալաբին և Արգենտինայի ներկայացուցիչ Լա Չոլա Պոբլետեն։
Նոր Զալանդիան ներկայացնող երիտասարդ արվեստագետների «Մաթաահո կոլեկտիվ» խումբը բիենալեի «Ոսկե առյուծի» արժանացավ , որպես լավագույն մասնակից, իսկ Մեծ Բրիտանիան֊Գերմանիան֊Նիգերիան ներկայացնող Քարիմա Աշադուն արժանացավ «Արծաթե առյուծի» որպես բիենալեի երիտասարդ հեռանկարային մասնակից։
Բիենալեն ժամանակակից արվեստի մեջ կատարած ներդրման համար «Ոսկե առյուծներով» պարգևատրեց նաև նկարիչներ Աննա Մաեի Մայոլինոյին (Բրազիլիա) և Նիլ Յալթերին (Ֆրանսիա)։
Վենետիկի բիենալեն համաշխարհային արվեստի ամենահայտնի ֆորումներից մեկն է և անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ Այն այս տարի թվով 60֊րդն է և մեկնարկել է ապրիլի 20֊ին և կշարունակվի մինչև ապրիլի 24֊ը։