Առցանց տիրույթում մեկնարկել է անիմացիայի մեծ եվրոպական ստուգատեսը 06.17.2020
Երկու օր առաջ, հունիսի 15-ին, Ֆրանսիայի Անսի քաղաքում մեկնարկել է «Festival international du film d’animation d’Annecy» անիմացիայի 60-րդ միջազգային փառատոնը: Ֆորումն այս անգամ աշխատանքներն սկսեց առցանց ձևաչափով: «Այս ամառ մեզ չվիճակվեց հանդիպել և ես անհամբեր սպասում եմ այստեղ կրկին ժամանել և տեսակցել բոլորի հետ մոտակա ապագայում»,- հայտարարել է փառատոնի ժյուրիի ներկայացուցիչ, ռեժիսոր Ուէս Անդերսոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Ասենք, որ կազմակերպիչները հոբելյանական թվով այս փառատոնի տոնական մասը որոշել են կատարել 2021թ.-ին:
Անսին եվրոպական կինոյի կարևոր շուկաներից է: Այստեղ տարբեր ստուդիաներ հնարավորություն ունեն ցուցադրել իրենց մուլտֆիլմերը և փորձել նվաճել նոր շուկաներ:
Festival international du film d’animation d’Annecy փառատոնը անիմացիայի աշխարհում նշանավորներից մեկն է:
Սկզբում, 1956թ.-ից, այն առաջացել է որպես Կաննի փառատոնի «Անիմացիայի միջազգային օրեր» խորագրով աշխատող հատուկ մուլտիպլիակցիայի բաժին: Իսկ 1960թ.-ից նրա բազայի վրա կազմակերպվում է անիմացիայի փառատոն:
Այս տարի փառատոնին մասնակցում են ավելի քան 70 երկիր ներկայացնող մուլտիպլիկատորներ: Այն կեզրափակվի հունիսի 20-ին:
Անցյալ տարի Անսիի փառատոնի հաղթող դարձավ Կոնստանտին Բրոնզիգի «Մենք չենք կարող ապրել առանց տիեզերքի» կարճամետրաժ ֆիլմը: