Աստղաթափի փառատոն ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա 08.03.2021
Օգոստոսի 13-15-ին Ռուսաստանի Սոչի քաղաքի «Կրասնայա Պոլյանա» («Կարմիր հովիտ») հանգստավայրում կկայանա «Պերսևսի աստղաթափ» խորագիրը կրող փառատոն՝ նվիրված ընկնող երկնաքարերին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
«Մետեորիտների հոսք» կոչվող տիեզերական երևույթին նվիրված միջոցառման ժամանակ Պերսևսի համաստեղության տարածքից յուրաքանչյուր մեկ ժամում սպասվում է 100 ընկնող աստղ։
«Կրասնայա Պոլյանա» հանգստավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա, որտեղ տեղադրված է վրանային ճամբար։ Այնտեղ կգործի նաև փոքր աստղադիտարան։
Ավելացնենք, որ այս փառատոնը Սոչիում անցկացվում է արդեն մի քանի տարի։