Ռեմբրանդտի հերոսները պարեկում են առևտրի կենտրոնում08.30.2018
Բազմաթիվ դերասանների, ձիերի և նույնիսկ փետրավոր ընտանի կենդանիների մասնակցությամբ Հոլանդիայի առևտրի կենտրոններից մեկում իրականացվել է զարմանալի ֆլեշմոբ- ներկայացում, որը սկզբում վախեցրել է ականատեսներին, ապա՝ առաջացրել նրանց անկեղծ հիացմունքը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «youtube.com» հոսթինգին:
Հյուսիսային Բրաբանդի Բրեդա քաղաքի առևտրի կենտրոնում սովորական աշխատանքային ռիթմը հանկարծ խաթարվել է սրահ ներխուժած հեծյալների, ինչ-որ բարձրություններից ամրացված ճոպաններով ցած սահող և պարզապես այս ու այն կողմ վազող օտարոտի հանդերձավորված մարդկանց աղմուկով:
Այս ամբողջ անսպասելիությունը ակամա հանդիսատեսների վերածված գնորդների համար իմաստավորվել է միայն այն ժամանակ, երբ 17-րդ դարի ոճով հանդերձավորված աղմկարարները հավաքվել են առևտրի կենտրոնի՝ բոլոր կողմերից լավ տեսանելի տեղում և անշարժացել այն ծանոթ կեցվածքներով, որոնցով իր հայտնի «Գիշերային պարեկ» կտավի վրա պատկերել էր գեղանկարիչ Ռեմբրադտը:
Այս հնարքի կազմակերպիչները հույս ունեն, որ իրենց ֆլեշմոբը կնպաստի, որ սովորական առօրյայով ապրող մարդկանց շրջանում արթնանա արվեստի նկատմամբ հետաքրքրությունը և նրանք կրկին ավելի ակտիվորեն հաճախեն երկար ժամանակ վերակառուցման գործընթացը նոր-նոր ավարտած Ամստերդամի Ռեյքմուզեում: