Ֆրանսիացին մեկ շաբաթ ապրել է գրեթե ինչպես հայկական էպոսի հերոսը03.02.2017
Փարիզի ժամանակակից արվեստի «Palais de Tokyo» թանգարանում տարօրինակ պերֆոմենս է ներկայացրել Ֆրանսիացի արվեստագետ Աբրահամ Փոնշևալը: Նա մեկ շաբաթ ապրել է 12 տոննա քաշ ունեցող քարի մեջ:
44-ամյա արվեստագետն ասել է, որ ինքը քարի մեջ իրեն նորմալ է զգացել, սակայն երբեմն կորցրել է իրականության զգացողությունը և չի հասկացել, թե որտեղ է գտնվում:
Նրա փորձի նպատակը եղել է կենդանի և ոչ կենդանի բնության կապը զգալը:
Պերֆոմենսը սկսվել է 2017թ.-ի փետրվարի 22-ին: Թերթաքարի բեկորը, որի մեջ զմռսվել է Աբրահամ Փոնշևալը, ունեցել է 2,5 մետր բարձրություն և 1,6 ետր լայնություն: Արվեստագետն իր հետ քարի մեջ ունեցել է ջրի պաշար, չորացրած միս և ապուրներ:
Նրան հնարավոր է եղել հետևել ինֆրակարմիր տեսախցիկի օգնությամբ: Որոշ այցելուներ նույնիսկ զրուցել են նրա հետ:
Հատկանշական է, որ 2014թ.-ին Աբրահամ Փոնշևալը 13 օր անցկացրել է Փարիզի ««Որսի և բնության» թանգարանում՝ արջի խրտվիլակի մեջ, իսկ մի անգամ էլ նա 20 օր ապրել է հողի տակ և իրեն պահել է ճիշտ ինչպես քարե դարի ժամանակաշրջանի մարդ: