Ֆիլմ՝ անազատության մեջ հայտնվածների աննախադեպ ապստամբության մասին09.05.2016
Ռուսաստանցի հայտնի կինեմատոգրաֆիստ Ալեքսանդ Ադաբաշյանի սցենարով նկարահանվում է ֆիլմ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ֆաշիստական «Սոբիբորա» համակենտրոնացման ճամբարում բազմազգ ռազմագերիների կողմից բարձացված ապստամբության պատմության մասին: Ֆիլմում նկարահանվում են եվրոպական մի շարք երկրների դերասաններ, իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս ռուսաստանցի դերասան Կոնստանտին Խաբիենսկին և ֆրանսիական և ամերիկյան կինոաստղ Քրիստոֆեր Լամբերթը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Ֆիլմի հիմքում ընկած է ռուսաստանցի գրող Իլյա Վասիլևի «Ալեքսանդր Պեչորսկի. Ճեղքում դեպի անմահություն» գիրքը, որի հերոսը կարողացել է հակադրվել ֆաշիստական մահվան մեքենային և պատերազմի ժամանակ, գերի ընկնելուց հետո, համակենտրոնացման ճամբարում, կարճ ժամանակ անց, կազմակերպել երկրորդ համաշխարհայինի տարիներին արձանագրված անազատության մեջ հայտնվածների աննախադեպ ապստամբությունը:
Ֆիլմում լեյտենանտ Պեչորսկու կերպարը մարմնավորել է Կոնստանտին Խաբիենսկին, իսկ Քրիստոֆեր Լամբերթը մարմնավորում է «Սոբիբորի» համակենտրոնացման ճամբարի պարետի դերը:
Ռեժիսոր Անդրեյ Մալյուկովը նկարահանումները հիմնականում կիրականացնի Լիտվայում: Նախատեսվում է, որ կինոնկարը վարձույթի շուկա դուրս կբերվի 2017թ.- գարնանը: