Փարիզում արգելվել է փողոցներում նկարահանել ուժային կառույցների համազգեստով դերասաններին 02.07.2015
Փարիզի իշխանությունները արգելել են քաղաքի փողոցներում նկարահանել մարտաֆիլմեր, որոնցում մասնկացում են ոստիկանի, զինծառայողի կամ անվտանգության աշխատակցի համազգեստներով դերասաններ: Որոշումը կայացվել է կապված վերջերս Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով զոհվել էր 17 մարդ: Այդ մասին «The Hollywood Reporter Russia»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Համազգեստավոր դերասանները ահաբեկիչների համար կարող են վերածվել թիրախների: Բացի այդ, նրանք կարող են թյուրիմացության մեջ գցել սովորական քաղաքացիներին բոլորիս համար այս ծանր փուլում»,- հայտարարել է ոստիկանության աշխատակից Սիլվի Բարնոն, ում պարտականությունների մեջ է մտնում փողոցներում նկարահանումներ կատարելու թույլտվություն տալը: Նրա ասելով, առայժմ դեռ անհայտ է, թե որքան ժամանակ կգործի այդ արգելքը:
Փարիզը դարձել է նկարահանման վայր այնպիսի բլոքբասթերների համար, ինչպիսք են Լյուք Բեսոնի «Լյուսի», Դագ Լայմանի «Ապագայի սահմանը» և «Բորնի նույնականացումը» և մի շարք այլ ֆիլմերի համար: Այս արգելքի պատճառով իր աշխատանքը ստիպված է եղել դադարեցնել «Պարզապես ոստիկաններ» ֆիլմի ստեղծագործական կլեկտիվ, որտեղ նախատեսված է նկարահանել մի տեսարան դպրոցի մոտ իրավակարգը վերահսկող օրենքի պահապանների հետ:
«Պետք է հարգել նոր կանոնները, այդ պատճառով մենք փոխել ենք մեր նկարահանումների պլանը»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Ստեֆան Գիլմեն:
«Այս արգելքը կարող է բացասաբար անդրադառնալ ամերիկյան խոշոր նախագծերի վրա: Հիմա ամենալավ պահը չէր այդպիսի քայլ նախաձեռնելու համար: Վստահ եմ, եթե Սթիվեն Սփիլբերգը ցանկանար հունվարին Փարիզի փողոցներում նկարահանել հետապնդումներով ու փոխհրաձգությամբ խոշորամսշտաբ տեսարան, նրան պարզապես չէին թույլատրի»,- ասել է «Mission Cinema»-ի ներկայացուցիչներից մեկը:
Հիշեցնենք, Ֆրանսիայում ահաբեկչության շղթան և արտակարգ իրավիճակները ծագեցին հունվարի 7-ին՝ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը իր էջերում զետեղած «Charlie Hebdo» երկիծական հանդեսի խմբագրության վրա հարձակմամբ: Երեք օրվա ընթացքում զոհվեց 17 մարդ, այդ թվում 3 ոստիկան: Այս ահաբեկչության հետքերով կազմակերպված հատուկ գործողությունների ընթացքում հունվարի 9-ին սպանվեց երեք ահաբեկիչ, իսկ հետո ի հիշատակ զոհված անմեղ մարդկանց երկրում ալեկոծվեց զանգվածային ակցիաների մեծ ալիք, որին մասնակցեցին ոչ միայն Ֆրանսիայի նախագահն ու շատ բարձրաստիճան անձինք և ավելի քան 3 մլն շարքային քաղաքացի, այլև եվրոպական շատ երկրների ղեկավարներ: