Ռենտգենյան լուսանկարներով գեղարվեստ և ցուցահանդես08.16.2014
Օրերս Նովոսիբիրսկի գեղարվեստի պետական թանգարանում բացվել է կորեացի լուսանկարիչ Չանգ Թե Սոբի աշխատանքների «Անտեսանելի իրերի մասին» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այդ մասին «nsartmuseum.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ցուցադրանքում ներկայացված են մարդկանց ու բնական օբյեկտների ռենտգենյան լուսանկարներ:
Այդպիսի լուսանկարչության մեջ գեղարվեստական հարթություններ գտնելու կամ ներդնելու Չանգ Թե Սոբի հետաքրքրությունը միանգամայն բացատրելի է, եթե հաշվի առնենք, որ ակտիվ ցուցահանդեսային գործունեությամբ ամբողջ աշխարհում արդեն հայտնի լուսնկարիչը հիմնական մասնագիտությամբ բժիշկ է:
Կարելի է ասել, որ պրոֆեսոր Չանգն ամբողջ կյանքում բուժում է մարդկանց: Նա համարվում է ռենտգենյան ախտորոշման բարձր կարգի մասնագետ, իսկ ազատ ժամերին իրեն թույլ է տալիս նստել համակարգչի մոտ և ռենտգեյան զանազան լուսանկարները «Photoshop»-ի միջոցով վերածել գեղարվեստորեն իմաստավորված աշխատանքների:
«Այն ինչ պատկերված է Չանգի գործերում, պարզապես ծաղիկներ կամ կերպարներ չեն: Դրանք ավելի շատ այդ առարկանների անտեսանելի էությունն են, իսկ նրա աշխատանքներով վտանգավոր ռադիոակտիվ ճառագայթմամբ ստացված լուսանկարները վերածվում են մարդկանց համար գեղեցկություն պարգևող գործերի»,- ասել է ցուցահանդեսի պատասխանատու Անդրեյ Մարտինովը:
Ավելացնենք, որ մինչև Նովոսիբիրսկում ցուցադրվելը, Չանգ Թե Սոբի աշխատանքները ներկայացվել են Մոսկվայի Դասական լուսանկարչության պատկերասրահում: